Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի»

«Ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի»
16.02.2018 | 14:17

Այդ քաղաքական գործիչը չնայած Վրաստանի համար օգտակար «կոսմետիկ» հարդարանքներ իրագործեց, բայց նրան հենց իր երկրում շուտով հանցագործ համարեցին։ Պատճառն ինքներդ գիտեք. նրա հրամանով բանտարկյալների հանդեպ դաժանորեն էին վարվում, որպեսզի ընդդիմության ոգին ընկճվի, բայց դա նրան չհաջողվեց, ու նրան գահընկեց արեցին։
Միխեիլ Սաակաշվիլին իր գործունեությամբ հիշեցնում է Հիսուսի ժամանակների Հերովդեսին, որն իր երկրի արտաքին բարօրության համար մեծամեծ գործեր արեց, նույնիսկ օգնեց Սողոմոնի տաճարը վերականգնելուն, իսկ զավթիչներից պաշպանվելու համար անառիկ Մոսսադի սարը բնակելի դարձրեց, իսկապես իրագործելով մի հսկայական աշխատանք։ Սա գրում եմ որպես ականատես, քանի որ այդ բարձր սարն այժմ բարձրանում են ճոպանուղիով, որ շատ նման է մեր Տաթևի ճոպանուղուն։ Բայց Հերովդեսից ժողովուրդը և՛ վախենում էր, և՛ գարշում, քանի որ սկզբում նա իր կնոջը սպանել տվեց, հետո նաև իր եղբորը մեջտեղից վերացնելով՝ նրա կնոջը առավ, որի աղջիկն էլ, պարով գերելով իր խորթ հոր սիրտը, Հովհաննես Մկրտչի գլուխը կտրել տվեց։ Հիսուսի անօրեն դատավարության ժամանակ էլ անարդար ու վախկոտ Պիղատոսին աջակցեց ու ծաղրալից արհամարհանքով համաձայնություն տվեց Հիսուսի խաչելությանը։


Այժմ ասեմ, թե ինչու այս ամենը կապեցի մերօրյա քաղաքական գործիչ Սաակաշվիլու հետ։ Երբ այսօր լրատվամիջոցներն իրազեկեցին, որ նրան ուկրաինական հատուկջոկատայինները, անարգելով ու դեմքին հարվածներ տալով, ձեռնաշղթաներով տարել են Լեհաստանի սահման ու արտաքսել, որտեղից ներխուժել էր ՈՒկրաինա, իսկ ճանապարհին բերանքսիվայր պառկեցրել են ուղղաթիռի հատակին ¥նա իր ֆեյսբուքյան էջում բողոքել էր նման վերաբերմունքից¤։ Իսկապես, նման մակարդակի գործչին անվայել էր այդ ձևով արտաքսելը, բայց երբ լսեցի այդ մասին, հիշեցի տեսանկարահանված այն կադրերը, երբ Սաակաշվիլու թույլտվությամբ խոշտանգում էին վրաց քաղբանտարկյալներին ու անարգանքներ հասցնում նրանց։ ՈՒ զարմացա Աստծո խոսքի կենդանության վրա. «Ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի»: Սաակաշվիլու հանդեպ անարգանքը, փաստորեն, Տիրոջ խոսքի կենդանի և անմիջական վկայությունը եղավ։ Այժմ էլ Վրաստանը որոշել է Լեհաստանի կառավարությանը դիմել, պահանջելով իր նախկին նախագահին հետ ուղարկել Վրաստան, որպեսզի դատեն նրան իրենց երկրի օրենքներով։


Թե ինչպես կընթանա այս քաղաքական գործընթացը, դեռ կտեսնենք, իսկ առայժմ ընթանում է երկնային սցենարով, ու մասնակի հատուցումն իր անօրենությունների համար Սաակաշվիլին արդեն կրում է։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ